26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Եվրատեսիլ-2013”-ում Մեծ Բրիտանիան կներկայացնի Բոնի Թայլերը /վիդեո/

“Եվրատեսիլ-2013”-ին Մեծ Բրիտանիան կներկայացնի Բոնի Թայլերը: Աշխարհահռչակ երգչուհուն մրցույթին ուղարկելու որոշման մասին հայտարարել է “BBC”-ն, որը Միացյալ Թագավորության  տարածքում “Եվրատեսիլի” հեռարձակողն է հանդիսանում: 

Հայտնի երգչուհին, ով այս տարի 62 տարեկան կդառնա, մրցույթի եզրափակչում կկատարի “Believe in Me” երգը, որի հեղինակն է ամերիկացի Դեսմոնդ Չայլդը, ով Թայլերի հետ աշխատում է 1986-ից: 

2012-ին Մեծ Բրիտանիան ներկայացնող Էնգելբերտ Համփերդինքը 12 միավորով նախավերջին տեղն էր զբաղեցրել: Չնայած դրան Թայլերն ստիպված չի լինի անցնել եզրափակիչը, քանի որ Մեծ Բրիտանիան հանդիսանում է “Եվրատեսիլի” խոշորագույն հովանավորներից, որոնց մասնակիցները միանգամից հայտնվում են եզրափակչում: Վերջին անգամ Մեծ Բրիտանիան հաղթել է մրցույթում 1997-ին, երբ երկիրը ներկայացնում էր “Katrina and the Waves” խումբը` “Love Shine a Light” երգով: Ընդհանուր առմամբ ”Եվրատեսիլի” ողջ պատմության ընթացքում` 1957-ից, Մեծ Բրիտանիան հաղթել է 5 անգամ:

Բոնի Թայլերը (իսկական անունը` Գեյնոր Հոփքինս) ծնվել է Ուելսի Սքյուեն քաղաքում: Նա 3 անգամ առաջադրվել է “Գրեմմիի”, այդ թվում` իր գլխավոր հիթի` “Total Eclipse of the Heart”-ի համար: Երգչուհու 16-րդ ստուդիական ալբոմը` “Rocks & Honey”-ն, վաճառքի է հանվել մարտի 8-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ