02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Էական ապտակը հասցրեցին, մնացածն` անկարեւոր է

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ԱԺ է ներկայացրել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ նախագիծ: Անդրադառնալով այս հարցին՝ տնտեսագետ Զոյա Թադևոսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց.

‹‹Ես չեմ կարծում, թե ԵՏՄ-ին մեր անդամակցությունն ուշադրության արժանի կամ առանձնահատուկ երևույթ էր: ԵՏՄ-ն չծառայեց իր նպատակին ո՛չ տնտեսական առումով, ո՛չ էլ ԵՏՄ անդամ երկրների  համագործակցության խորացման առումով››:

Տնտեսագետն ընդգծեց՝ հասկանում է՝ ինչու է Քոքոբելյանը դեմ մեր երկրի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցին. վերջին օրերին հստակ դարձավ՝ օրհասական պահերին մեր գործընկերները մեզ ձեռք չեն մեկնում:

«Մեր գործընկերները չեզոք  դիրք են գրավել  կամ հայտնում են այնպիսի տեսակետներ, որոնք հատուկ չեն գործակցային հարաբերություններին: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտին անդրադառնալով՝ այդպիսի միակողմանի գնահատականներ տվեցին Բելառուսի նախագահը, Նազարբաևը: Այդ երկրի  նախագահներն իրավունք չունեին այդպիսի տեսակետներ արտահայտել: Ռուսաստանի դիրքորոշումը ևս ընդունելի չէ: Ապտակաը հասցրեցին արդեն: Թե չէ, ԵՏՄ-ում լինել-չլինելն այս պահին այդքան էլ էական հարց չէ››, – ասաց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ