26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

‹‹Պիտի պատժվեն նրանք, ովքեր մսխում են այս սրբազան երկրի գումարները›› /վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Կոմիտաս վարդապետ Հովնանյանը և գրականագետ Դավիթ Գասպարյանն  անդրադարձան քառօրյա պատերազմին, դրա հետեւանքներին:

‹‹Հողն արյուն ու քրտինք է սիրում: Հողն արյունով պահում են և քրտինք են թափում, որ հողը սնի: Տեսնում էինք՝ ինչպես էին ազատամարտիկները գնում  ռազմի դաշտ՝ պայքարի հզոր ոգին իրենց մեջ կրելով: Մենք տեսնում ենք՝ ազգը համախմբվեց: Բոլորը մի կողմ թողեցին իրենց ներքին խնդիրները››, – նշեց Դավիթ Գասպարյանը :

Կոմիտաս վարդապետ Հովնանյանն ընդգծեց՝ երբ հարցը հայրենիքին է վերավերում, հայ ազգը դառնում է մի հզոր բռունցք:

‹‹Այն, ինչ տեղի ունեցավ, մի բան ապացուցեց. եթե ոմանք կարծում էին, թե ամբողջապես չենք ձևավորվել: Բայց այդպիսի տեսակետ ունեցողները   հասկացան՝ սխալվում էին: Հայրենիքը մնում է սրբություն սրբոց: Ինչքան էլ գենդերաՅին  գաղափարներ բերեցին, որ մեր տղաներին այլասերեն, իգականացնեն, չստացվեց: Հայ կանայք, աղջիկները մնացին առաքինի: Մեզ ազգային ծրագիր է պետք: Պիտի պատժվեն նրանք, ովքեր մսխում են այս սրբազան երկրի գումարները, նրանք, ովքեր աշխարհի տարբեր ծայրերում ճոխ առանձնատներ են կառուցում: 18-19 տարեկան տղաները զոհվում են ու կան մարդիք, որ չեն էլ մտահոգվում դրանով›› –  ասաց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ