26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տեր Հիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վե՛ր կաց

Եւ այնտեղ գտաւ մի մարդու, որի անունը Ենեա էր, եւ որը ութ տարուց ի վեր անդամալույծ լինելով՝ մահճի մեջ պառկած էր։ Պետրոսը նրան ասաց. «Ենեա՛, Տեր Հիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վե՛ր կաց եւ հարդարի՛ր քո անկողինը»։ Եւ նա իսկույն վեր կացաւ։ Եւ բոլոր նրանք, որ Լիւդդայում եւ Սարոնայում էին ապրում, տեսան նրան եւ իրենք էլ դեպի Տերը դարձան։ Եւ Յոպպեում աշակերտ եղած մի կին կար՝ Տաբիթա անունով, որ թարգմանաբար կոչվում է Այծեմնիկ. սրա կյանքը լի էր բարի գործերով եւ ողորմություններով, որ նա կատարում էր։

Պատահեց, որ այն օրերին նա հիվանդացաւ ու մեռաւ. նրան լողացրին եւ դրեցին վերնատունը։ Եւ Լիւդդան Յոպպեին մոտիկ էր. երբ աշակերտները լսեցին, թե Պետրոսը այնտեղ է, երկու մարդ ուղարկեցին նրա մօտ՝ աղաչելու, որ անհապաղ իրենց մոտ գա։ Եւ Պետրոսը վեր կացաւ ու եկաւ նրանց հետ։ Երբ հասաւ, նրան վերնատուն բարձրացրին։ Ու բոլոր այրիները շրջապատեցին նրան. լալիս էին եւ ցույց տալիս, թե որքան հագուստներ եւ զգեստներ էր կարել տվել Այծեմնիկը իրենց համար։

Պետրոսը բոլորին դուրս հանելով՝ ծնրադրեց, աղոթք արեց եւ, դառնալով մարմնին, ասաց. «Տաբիթա՛, հանուն Տեր Հիսուս Քրիստոսի վե՛ր կաց կանգնիր»։ Եւ նա բացեց իր աչքերը ու Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց։ Պետրոսը ձեռքը մեկնեց նրան ու վեր կացրեց։ Կանչեց սրբերին ու այրիներին. եւ նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան։ Եւ ամբողջ Յոպպեում այս հայտնի դարձաւ, եւ շատերը հաւատացին Տիրոջը։ Պետրոսը շատ օրեր մնաց Յոպպեում՝ կաշեգործ ոմն Սիմոնի մոտ։

Գործք առաքելոց

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ