26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխող կուսակցությունը հայտարարում է

‹‹Ղարաբաղի ժողովուրդն ինքը պիտի լինի իր ճակատագրի դարբինը: Մենք աչք չունենք ուրիշի հողի վրա: Անթույլատրելի է ռազմական լուծումը, խնդիրը պիտի ունենա խաղաղ կարգավորում: Մենք պատերազմ չենք ուզում: Մենք պաշտպանում ենք մեր արցախցի քույր-եղբայրներին››, – ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում ասաց իշխող կուսակցության խոսնակը: Շարմազանովը շեշտեց՝ համանախագահները վաղը ասուլիսով հանդես կգան. որոշ բաներ կհստակեցվեն:
‹‹Մենք մեր կարծիքը չենք փոխել Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ: Նախագահն այս ամենն ասել է նաև ԵԱՀԿ դեսպանների հետ հանդիպման ընթացքում››, -հիշեցրեց Շարմազանովը` չզլանալով եւս մեկ անգամ ընդգծել` ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացն այլընտրանք չունի: 
Մանրամասները` տեսանյութում: 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ