26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հարկավոր է հայտարարել տոտալ մոբիլիզացիա /վիդեո/

« Ալիևը մեծ գումարներ է ծախսել բանակի անվան տակ, նա հիմա այս պատերազմը հրահրել է, որպեսզի, այսպես ասած, ջրի իր ծախսած գումարները»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ով համոզված է, որ այս պատերազմական իրավիճակի հիմնական մեղավորը Թուրքիան է:

Ազատամարտիկի խոսքով՝  այս պահին հարկավոր է ճանաչել Արցախի անկախությունը, հայտարարել տոտալ մոբիլիզացիա:

«Մենք պարտավոր ենք իրենց հետ խոսել այն լեզվով, ինչ լեզվով, որ իրենք են խոսում մեզ հետ, այն է՝ պատերազմ: Ինչպես հայր Ալիևն էր խնդրում, որ զինադադար կնքենք, այդպես էլ որդի Ալիևն է խնդրելու զինադադար կնքել: Ադրբեջանը երբեք մեզ համար վտանգ լինել չի կարող, պարզապես մենք հիմա պարտավոր ենք բռունցք լինել: Ամեն հայ հիմա պիտի ոչ թե զենք բռնի, այլ զենք դառնա, ռումբ դառնա»,-ընդգծեց Մանվել Եղիազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ