26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանին 750 դոլլարի դիմաց. Ժողովուրդ

«Ժողովուրդը» օրաթերթը այս տարվա հունվարի 30-ին գրել Էր, որ ՀՀ ԱԱԾ-ն 2015 թվականին կալանավորել է պահեստազորի մայոր Գարիկ Մարությանին, որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ՝ համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ էր հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել պետական գաղտնիք պարունակող տվյալներ։

«ժողովուրդ»-ը գրել էր նաեւ մի գործի մասին՝ըստ որի Վանաձորի բնակիչ, 50-ամյա Ռաֆիկ Պապոյանը բնակվելով Թուրքիայում`իր որդուն՝ Սերգեյին, ներքաշել է Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատանքում, որը ԼՂՀ Մարտունու շրջանում ժամկետային զինծառայության ընթացքում իր ձեռք բերած տեղեկությունները փոխանցել
Է նրանց 750 ԱՄՆ դոլլարի դիմաց։

Սերգեյին ադրբեջանցիները ցուցում են տվել, որ ընդունվի պայմանագրային զինծառայության Մատաղիսի զորամասերից մեկում եւ տեղեկություններ հայտնի։ Նկատենք, որ Ադրբեջանի հետախուզական ծառայության հետաքրքրությունների հիմնական թիրախը եղել են Մատաղիսի եւ Մարտունու զորամասերը, որտեղ այսօր թեժ մարտեր են ընթանում։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ