26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քուշկյանի տեղը չէ. ով կգլխավորի ԲՀԿ ցուցակը

Henaran.am-ի տեղեկություններով, “Էրեբունի” բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանը հրաժարվել է գլխավորել Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը: Նրան անձամբ նման առաջարկ արել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, սակայն Քուշկյանը պատճառաբանել է, որ ավագանին իր տեղը չէ:

Նկատենք, այս օրերին ակտիվացել են խոսակցությունները, որ Քուշկյանը լքելու է ԲՀԿ-ն: Նման խոսակցություններ սկսվեցին շրջանառվել նաեւ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում:

ԲՀԿամերձ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակը ամենայն հավանականությամբ կգլխավորի ՄԱԿ կուսակցության նախագահ, ԲՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Գուրգեն Արսենյանը:

Հիշեցնենք, ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը արդեն հայտարարել են, թե ով է ղեկավարելու Երեւանի ավագանու իրենց ցուցակը: ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն դեռ անուններ չեն հրապարակել: Երեվանի ավագանու ցուցակների առաջադրման վերջնաժամկետը մարտի 23-ն է, սկիզբը` մարտի 11-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ