26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սարգիսը մինուճար էր. նույն գյուղից` երկրորդ զոհ

Այսօր՝ մարտի 31-ին  էլեկտրահարումից մահացած ժամկետային զինծառայող Սարգիս Մանուկյանը 9 ամսվա զինծառայող էր: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի ղեկավար Արմեն Պապոյանը:

«Սարգիսը մինուճար տղա էր, ունի երկու քույր: Համեստ լավ ընտանիքի հույսն ու ապավենն էր: Քույրերը ամուսնացած են: Ծնողները զբաղվում են գյուղատնտեսությամբ, չարչարվող ու դժվար ապրող մարդիկ են: Շատ ծանր վիճակում են…»,-նշեց գյուղապետը:

Գյուղապետը ցավով տեղեկացրեց, որ  մարտի 17-ին Ղարաբաղում զոհված Արտյոմ Վարդերեսյանը ևս իրենց գյուղից էր : Հիշեցնենք, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Մանուկյանը մարտի 30-ին էլեկտրահարվել է եւ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ