02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Խոսրովը էլ պատգամավոր չի ուզում. Ժամանակ

Թերթի տեղեկություններով` ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ եւ Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը մեծ ցանկություն ունի նոր ձեւավորվող կառավարությունում կամ մեկ այլ գերատեսչությունում պաշտոն ստանալ: Մասնավորապես, խոսվում է, որ նա ցանկանում է զբաղեցնել որեւէ նախարարի կամ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը: Խ. Հարությունյանը վերջերս շատ է սկսել խոսել պետական կառավարման համակարգում արդյունավետ կառավարման եւ գումարների արդյունավետ ծախսման մասին: Դա շատերի մոտ հիմք է տվել մտածելու, որ նա ցանկանում է դառնալ ՎՊ նախագահ:

Ասում են, որ Խ. Հարությունյանն իրեն ՀՀԿ-ում շատ ավելի վեր է դասում շարքային պատգամավորից եւ շատերի հետ քամահրանքով է շփվում: Նախկինում կարճ ժամանակով ԱԺ նախագահի կամ վարչապետի պաշտոն զբաղեցրած Հարությունյանն այժմ իրեն դժվար է պատկերացնում շարքային պատգամավորի դերում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ