26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«ԴԱԻՇ կոչվածից մեզ մի քանի հարյուր կիլոմետեր է բաժանում» /վիդեո/

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը կարծում է ներկայիս ահաբեկչությունները աշխարհում՝ կապված են երկու տարի առաջ վարած սխալ քաղաքականության հետ:

«Ինչպե՞ս էին իրենց պահում երկու տարի առաջ Արևմտյան կոալիցիայի երկրները Սիրիայի և Իրաքի շուրջ զարգացումների առումով: Կոալիցիան ստեղծվել էր, սակայն Քեսաբում ու Հալեպում սկսվեցին հայկական ջարդերը, բացի դա Եվրոպայի աչքի առաջ 4-5 ազգ մորթազերծ էին անում, բայց նրանք ասում էին, թե սպասեք և ամեն ինչ կհանդարտվի: Ես ասել եմ ու ասում եմ, որ այդ ԴԱԻՇ կոչվածից մեզ մի քանի հարյուր կիլոմետեր է բաժանում»,- նշեց Եղիազարյանը:

Բանախոսը շեշտեց, որ իրավիճակը դեռ ավելի է վատթարանալու: Գուրգեն Եղիազարյանն ընդգծեց, որ հարկավոր է այս խնդրին արմատական լուծում տալու ուցղիներ որոնել:

«Եղավ այն, ինչ Փարիզում էր, և հիմա այն, ինչ կատարվում է Բրյուսելում…. Պետք է գազանին սպանել իր որջում, հակառակ դեպքում այն հակամարդկային դժբախտության հիմք է դառնալու: Այսօր ահաբեկիչները 5 տարեկան երեխաներին սովորեցնում են մարդասպանության արվեստը, իսկ 7 տարեկանում արդեն երեխաները մասնակցում են գնդակահարությունների: Դրա համար ես ուրախ եմ, որ այսօր կոնսոլիդացիա է ստեղծվում և եղավ նաև Լավրով-Քերի հանդիպումը»,- ընդգծեց Գուրգեն Եղիազարյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ