26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Որ տեսնում ենք քաղաքի «բոմժերին», ասում ենք` Փառք Աստծո» /վիդեո/

Տավուշի մարզի սահմանային Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Սերգեյ Գալստյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում արձանագրեց, որ գյուղացիները հարմարվել են իրենց բաժին հասած ճակատագրին:

«Կրակոցները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը ու երբ դրանք չեն հնչում` կարոտում ենք»,-կատակեց:

Գյուղացին ընդգծում է, որ 91 թվականից հետո գյուղացիներն ավելի շատ մտածել են գյուղը ամրացնելու մասին: Գյուղը թողնելու մասին խոսք չկա: Սերգեյ Գալստյանը հպարտությամբ շեշտում է, որ իրենց գյուղից արտագաղթ չկա:

Աշխատանքի հարցը գյուղում գերխնդիր է` անասնապահությամբ ու հողագործությամբ ծայրը ծայրին են հասցնում:

«Բայց որ մեկ-մեկ տեսնում ենք քաղաքի վիճակը, փողոցներում քնող «բոմժերին» ասում ենք` Փառք Աստծո մենք շատ լավ ենք»,-եզրափակեց Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ