26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

25-ամյա Հայկի ողբերգական մահվան նոր հանգամանքները

Այսօր Աբովյանում տեղի ունեցավ կիրակի օրը` փետրվարի 24-ին ինքասպան եղած 25-ամյա Հայկի հուղարկավորությունը: Այդ օրը` ժամը 07:00-ի սահմաններում Աբովյանի Սարալանջ թաղամասի թիվ 6-րդ դպրոցի պահակը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ բակում  տեղադրված պտտաձողից`/”տուռնիկ”/ երիտասարդ տղա է կախված:

Պահակը սկզբում չի կողմնորոշվել եւ փորձել է կանչել անծանոթ քաղաքացուն: Սակայն տեսնելով որ արձագանք չկա, մոտեցել է պտտաձողին: Ըստ որոշ տեղեկությունների,  25-ամյա Հ. Հ.-ն սիրահարված է եղել մեկ այլ 20-ամյա տղայի, եւ ինքնասպան է եղել անպատասխան սիրո պատճառով:

Henaran.am-ին Հայկի հարեւանները պատմել են, որ նա ավարտել էր ֆիզկուլտ ինստիտուտը, ապրում էր մոր հետ: Հայրը ամուսնալուծված է եղել: Նրանց սոցիալական վիճակը բարվոք է, մայրը աշխատում է:

Կիրակի օրը, վաղ առավոտյան դուրս գալով տնից` մորն ասել է, որ ճաշ պատրաստի, գնում է մարզվելու եւ շուտով կվերադառնա: Տնից դուրս գալուց զանգել է ընկերոջը եւ ասել, որ գնում է իրեն սպանելու: Մոր խոսքով էլ, այդ գիշեր տղան անընդհատ հեռախոսազանգեր է ստացել: 

Հարեւանների պատմելով, Հայկը կասկածելի վարքագիծ չի ունեցել եւ շրջապատում իրեն նորմալ է պահել: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ