26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Բրյուսելի ահաբեկչության զոհերի հիշատակը

Ազգային ժողովում նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների մասնակիցներն այսօր մեկ րոպե լռությամբ հարգեցին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության  զոհերի հիշատակը: Լսումները վարող, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մասնակիցներին տեղյակարեց Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ:

«Հարգելի հայրենակիցներ, արդեն տեղյակ եք, որ ժամեր առաջ Բրյուսելում տեղի են ունեղել պայթյուններ: Դրանք եղել են օդանավակայանում եւ մետրոյում: Այս պահի տեղեկատվությամբ զոհերի թիվը հասնում է 17-ի, կան բազմաթիվ վիրավորներ: Վիրավորներին մաղթենք շուտափույթ ապաքինում եւ խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք անմեղ զոհերի հիշատակը»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Լսումների մասնակիցները հոտկնայս մեկ րոպե լռությամբ հարգեցին Բրյուսելում ահաբեկչության անմեղ զոհերի հիշատակը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ