26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայհոյանք էլ է լինում. ԱԺ նախագահը` կարոտած /վիդեո/

Գերմանիայում բուժման կուրս անցնելուց հետո Հայաստան վերադարձած ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում էր:

Նա տեղեկացրեց, որ իրեն լավ է զգում և վերադարձել է աշխատանքի: Լրագրողները խորհրդարանի ղեկավարին մի քանի հարց ուղղեցին: Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի միջև օրերս տեղի ունեցած բանավեճին անդրադառնալով` Գալուստ Սահակյանն ասաց.

«Ես այդքան էլ տեղյակ չեմ՝ ով է մեղավոր, ինչից է սկսվել: Բացի դրանից էլ, մենք պիտի միշտ պատրաստ լինենք, աշխարհի բոլոր պառլամենտներն են այդպիսին: Մերն, ըստ երևույթին, մի քիչ ավելի լավն է այդ տեսակետից: Այնպես որ, նիստի ժամանակ, իհարկե, հայհոյանք էլ է լինում, իհարկե, մարդն էլ փորձում է ինչ-որ բան անել, պառլամենտական օրենքներ են»:

Լրագրողները նշեցին, որ  ՀՀԿ-ական պատգամավորները միշտ էլ աչքի են ընկնում իրենց ոչ ադեկվատ պահվածքով:

ԱԺ նախագահն արձագանքեց.  «Հատկապես ձեզ էլ այդպես պիտի թվա, որովհետև իրենք` ՀՀԿ-ականներն արդեն իշխանության մեջ են: Նրանք, ովքեր իշխանության մեջ չեն, նրանք ինչ էլ ասեն, բոլորի համար հաճելի է, որովհետև իշխանության մեջ չեն»:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքին, մասնավորապես այն հարցին, թե  ինչո՞ւ իշխանությունները չեն ուզում հրապարակել ստորագրված ընտրացուցակները, ԱԺ նախագահը պատասխանեց.  «Ես այդ դրույթի մեջ այդպես ճշմարիտ մեծ բաներ չեմ տեսնում: Բայց դե, թող առաջարկեն, կփորձենք երևի թե ինչ-որ ձևով պատասխանել նաև այդ հարցերին»:

ԱԺ նախագահը  լրագրողների հետ հարց-պատասխանից հետո նշեց, որ կարոտել է լրագրողներին, պատգամավորներին և, իհարկե, իր աշխատանքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ