17 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2018

Էթիկետի կանոններ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը

мужской-этикет-свидание-девушка

Ժամանակակից էթիկետը վարվելակերպ է, որն օգնում է լավ հարաբերություններ ստեղծել ու լավ տպավորություն թողնել։ Իրականում էթիկետի կանոնները բարդ չեն՝ բարեկրթություն, սեփական զգացմունքների կառավարում եւ հաճելի արտաքին։ Սա վերաբերվում է թե կանանց, թե տղամարդկանց։

1, Երբեք առանց զանգելու հյուր մի գնացեք։ Եթե գնացել եք առանց զգուշացնելու, մի նեղացեք, եթե ձեզ խալաթով ու չսանրած մազերով դիմավորեն։

2, Անձրեւանոցը երբեք բաց վիճակում չի կարելի չորացնել՝ որտեղ էլ որ լինեք։

3, Երբ ռեստորան եք գալիս եւ տեսնում կտորից անձեռոցիկը, անմիջապես մի դրեք ծնկներին։ Նախ պատվերն արեք, հետո անցեք ըմպեիքներին, նոր միայն, երբ մատուցողը բերի ուտելիքը, կարող եք անձեռոցիկը դնել ծնկներին։ Ուտելիքը վերջացնելուց հետո այն վերցրեք ու դրեք ափսեի ձախ մասում։

4, Եթե ուտելիս ինչ-որ բան է մնացել ձեր ատամների արանքում, մի շտապեք ձեռքը վերցնել ատամի չոփերը։ Դա պետք է արվի միայն զուգարանում, ինչպես նաեւ մազերը սանրելը, շրթներկ քսելը եւ այլն։

5, Թատրոնում կամ կինոթատրոնում դեպի ձեր տեղը գնալիս դեմքով շրջվեք արդեն նստածներին։

6, Տղամարդը երբեք կանացի պայուսակ չի կրում։ Մի օգնեք կանանց՝ նրանց պայուսակը վերցնելով։

7, Տնական հագուստը հարմար, բայց նորմալ տեսք ունեցող շալվարն ու բլուզն են։ Խալաթն ու գիշերազգեստը նրա համար են, որ առավոտյան հասնեք լոգարան, այնտեղից հետ գնաք ննջարան։

8, Եթե հասարակական վայրում ձեր ուղեկիցը անծանոթ մեկին է բարեւում, դուք եւս պետք է բարեւեք նրան։

9, Անկախ նրանից, թե հարեւաններին ծանոթ եք, թե ոչ, շենքի տարածքում նրանց հանդիպելիս պետք է բարեւել նրանց։ Դրսում կարող եք չբարեւել, եթե չեք ուզում։

10, Ինչ ռեստորան էլ գնաք, հիշեք՝ թեյավճարը կազմում է ստացված գումարի 10 տոկոսը։ Չի կարելի թեյավճար թողնել ունեցած կոպեկները կամ ճմրթված թղթադրամ, դա անարգանք է մատուցողի հանդեպ։

11, Այն պահից, երբ երեխան առանձին սենյակում է քնում, նրա սենյակ մտնելուց առաջ պետք է թակել դուռը։

12, 12 տարեկանը լրացած յուրաքանչյուր անծանոթ մարդուն՝ անկախ աշխատանքի բնույթից, պետք է Դուք-ով դիմել։

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ