26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Չի կարելի չիշիկ անել Սահմանադրության վրա». թեժ կրքեր ԱԺ-ում

ՏՄՊՊՀ 2016 թվականի գործունեության ծրագրի քննարկումը խորհրդարանում այսօր թեժ էր:

Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին հարցեր ուղղելով` Հրանտ Բագրատյանն ասաց. «Չի կարելի թքել Սահմանադրության վրա, չի կարելի չիշիկ անել Սահմանադրության վրա, նույինիսկ ձեր ընդունած Սահմանադրության, չի կարելի»:

Մինչ Այվազյանի պատասխանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց.«Պարոն Բագրատյան, ես բարձր եմ գնահատում ձեր վաստակը, քննադատեք ինչքան ուզում եք, բայց կոռեկտ արտահայտվեք, մեզ հետեւում է ժողովուրդը, այլ բառեր օգտագործեք»:

«Ես ընդունում եմ ձեր դիտողությունը, բայց այնքան էլ արդարացի չէ, ես պարզապես կատակ արեցի, մի փոքր`չար»,- Շարմազանովին արձագանքեց Բագրատյանը:

«Էդ Սահմանադրությունը իմն ու ձերն ա, պարոն Բագրատյան, ու շատ մեծ հարց ա, դրանից դուք ավելի շատ կօգտվե՞ք, թե` ես»,- ասաց Վարդան Այվազյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ