26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանի քաղաքապետարանը մերժել է Րաֆֆիին

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը ս.թ. փետրվարի 20-ին իրազեկումներ է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան` ս.թ. փետրվարի 23-ին, 24-ին եւ 25-ին ժ.15.00-19.00 Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ։ 
Ս.թ. փետրվարի 21-ին, ժ.11.00-ին Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի կողմից իրազեկման հեղինակը հրավիրվել է քաղաքապետարան եւ, առաջնորդվելով “Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին” ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, ետ են վերադարձվել դիմումները, քանի որ “Հավաքների ազատության մասին” ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն “Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, եւ ոչ շուտ, քան 30 օր առաջ”։ Տվյալ դեպքում իրազեկումները ներկայացվել են օրենսդրությամբ սահմանված ժամկետի խախտումով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ