26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տեսել է թաթը դրսում է՝ որոշել է խաղալ. Արտյոմն է «հարձակվել» առյուծի վրա

«Առյուծները չեն հարձակվել մարդու վրա, այս պարագայում ճիշտ հակառակն է՝մարդն է «հարձակվել»  առյուծի վրա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոնում տեղի ունեցած արյունոտ միջադեպին` ասաց Արարատի մարզի Արալեզ համայնքի ղեկավար Մարտիկ Թևոնյանը:

Գյուղապետի խոսքով` գյուղի  44-ամյա բնակիչ Արտյոմ Ավետիսյանն ինքնակամ է մոտեցել առյուծի վանդակին և տեսնելով, որ վերջինիս թաթը դրսում է՝ որոշել է խաղալ:

«Դե հիմա տղա է, կենդանիների հետ սեր ունի, լավ է մարդիկ են եղել ու քարով փետով խփել են առյուծին, որ ձեռքը բաց թողնի»,-մանրամասնեց գյուղապետը:

Արտյոմ Ավետիսյանին անմիջապես տեղափոխել են Երեւանի «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա եւ ձեռքը վիրահատել: Այս պահին վիճակը կայուն է:

Նշենք, որ Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոնը ֆինանսավորում է FPWC կազմակերպությունը, որին էլ կատարվածի մեջ մեղադրում են բնապահպանները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ