26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վտանգավոր ընթացք եւ անակնկալներ. Հայկական Ժամանակ

Հարկային օրենսգրքի մշակումը ստացել է վտանգավոր ընթացք: Քննարկման նպատակով հանրությանը ներկայացված նախագիծը վերջին շաբաթների ընթացքում էականորեն փոխվել է: Իսկ փոփոխված նախագիծը հանրությունից առայժմ գաղտնի է պահվում: Օրենգրքի նախագիծը մինչեւ այս ամսվա վերջ արդեն պետք է ներկայացվի Ազգային ժողով: Եւ ԱԺ ներկայացնելուց հետո միայն վերջնականապես պարզ կդառնա, թե նախագիծը ինչ բովանդակային փոփոխությունների է ենթարկվել այս ընթացքում:

Թերթի տեղեկություններով` գործարար աշխարհին մեծ անակնկալներ են սպասվում: Կառավարության աղբյուրները տեղեկացնում են, որ անհամաչափորեն ուժեղացվել են հարկային մարմնի` գործարարների նկատմամբ ճնշումներ գործադրելու լծակները, ընդ որում, այդ լծակները հայեցողական օգտագործելու մեծ լիազորություններ են տրվել հարկայինին: Էականորեն բարձրացվել է նաեւ տնտեսվարողների որոշ խմբերի հարկային բեռը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ