26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանն է որոշելու` ինչ կտա Րաֆֆուն

Քաղաքագետ Արմեն Բադալյանը չի կարծում, որ այն, որ քիչ առաջ նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունց ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին նոր մշակույթի կամ ժողովրդավարության դրսևորում է:

”Գնացել էր նախագահի նստավայր, նախագահը համապատասխան հրաման է տվել, թույլ են տվել, մտել է նախագահի նստավայր: Իսկ նախկինում թեկնածուներն ավելի ուժեղ էին, վտանգ էին ներկայացնում, դրա համար չէին թողնում մտնել, հիմա վտանգ չեն ներկայացնում”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նա Րաֆֆի Հովհաննիսյանին ներկայացրեց որպես ”թեկնածու, ով համաձայն չէ ընտրությունների արդյունքների հետ և ցանկանում է բանակցել գործող նախագահի հետ, քանի որ գործող նախագահի խոսնակն էլ ասել է, որ նախագահը կարող է ընդունել Րաֆֆիին, Հովհաննիսյանը երևի պայմանավորվածություն է ձեռք բերել և մտել է նախագահական ինչ-որ հարցեր լուծելու համար”:

Բադալյանը հիշեցրեց, որ երեկ ”Ազատության” հրապարակում Հովհաննիսյանը հայտարարում էր, որ ինքն այդտեղ է սպասելու գործող նախագահին, որպեսզի վերջինս գա և իշխանությունը հանձնի ժողովրդին, այսինքն` իրեն, բայց իրականում տեղի ունեցավ այն, ինչ գործող նախագահն էր ցանկանում: 

Հարցին, թե Հովհաննիսյանն այնքան էլ ուժեղ մրցակից չէ՞ Սերժ Սարգսյանի համար, քաղաքագետը պատասխանեց. ”Եթե ավելի ուժեղ մրցակից լիներ, ուրեմն նախագահը նա կլիներ և ոչ թե գործող նախագահը:

Ուժեղ թեկնածուն նա է, ով դե յուրե, ընտրությունների արդյունքում կարողանում է հաղթել կամ փողոց դուրս բերել առնվազն 100 հազար կամ 200 հազար մարդու, իսկ  նրանց հետ գիտենք, թե ինչ եղավ 2008 թվականին”:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս գալով նախագահական նստավայրից հայտարարել էր, որ վաղը կպատմի, թե ինչ է խոսել Սերժ Սարգսյանի հետ: Մեկնաբանելով Հովհաննիսյանի այս քայլը ` Բադալյանն ասաց.

“Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական միջոցառման ժամանակ մի խնդիր ուներ լուծելու, նա այդ խնդիրը լուծեց: Նրա խնդիրն այն էր, որ պետք էր պարզել` Հայաստանում իշխանությունների դեմ տրամադրված ինչքան ընտրազանգված կա, և այդ դեմ տրամադրվածության ցուցիչը ինչի է հավասար: Նա այդ խնդիրը լուծեց: Ասում են` Մավրը կատարեց իր գործը, Մավրը կարող է հեռանալ:

Իսկ պաշտոն կստանա, թե չի ստանա, դա կախված է գործող նախագահից. գործող նախագահը կցանկանա ”Ժառանգության” անդամներին այս կամ այն պաշտոնը տալ կառավարությունում, կտա, չի ցանկանա` չի տա”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ