25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանրային խորհուրդը դեմ է ցորենի ալյուրի պարտադիր հարստացմանը

Ցորենի ալյուրի պարտադիր հարստացման հարցի վերաբերյալ Հանրային խորհուրդը բազմաթիվ քննարկումներ  է անցկացրել ինչպես շահագրգիռ կողմերի և մասնագետների հետայնպես էլ ՀԽ փոքր խորհրդի նիստերի ընթացքումՀաշվի առնելովոր հարցի լուծման հիմնական բաղկացուցիչ մասն է կազմում գիտական կողմըՀանրային խորհուրդը դիմել է նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիաորպեսզի ակադեմիայի գիտական կենտրոններում ևս հարցը քննարկվի և ներկայացվի դիրքորոշում
 
Հանրային քննարկումներից և բազմաթիվ կարծիքներ լսելուց հետո հարցի վերաբերյալ ձևավորվել է ՀԽ ընդհանուր եզրակացությունը.
 
1. Նպատակահարմար և հիմնավորված չէ ծրագրի իրականացման  մեթոդը, որով բնակչության թիրախային խմբի առողջական խնդիրն առաջարկվում է լուծել ողջ բնակչության ներգրավման միջոցով: Մինչդեռ բնակչության որոշակի շերտի համար դա կարող է վնասակար լինել, քանի որ կան իրար հակասող գիտական հետազոտություններ և կարծիքներ: Ամբողջ ծավալով հետազոտված չեն նաև տարածաշրջանի տեղային առանձնահատկությունները:
 
2. Չկա որեւէ լուրջ հետազոտություն չափաբաժնի վերաբերյալ, ըստ որի տվյալ չափաբաժինը արդյունավետ կլինի հասարակության այն շերտի համար, որը դրա կարիքն ունի, բայց միաժամանակ չի վնասի մյուսներին: Անհասկանալի է, թե ինչպես պետք է որոշվի չափաբաժինը, երբ կա բնակչության մի շերտ, որը գրեթե հաց չի օգտագործում (դիետիկ կամ այլ նպատակներով), իսկ բնակչության մի շերտի համար էլ հացը հիմնական սնունդն է: Անորոշ են նաև չափաբաժնի վերահսկման մեխանիզմները:
 
3. ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում է իրականացնել ծրագիրը` շատ անգամ առաջ մղելով այն միտքը, որ սա մասնագիտական հարց է, և հասարակությունն ունակ չէ ընկալելու, մինչդեռ հայտնի է, որ աշխարհի տարբեր երկրներում այս հարցի վերաբերյալ կան հստակ տարակարծություններ: Վերջիվերջո, եթե անգամ ծրագիրն օգտակար է ու ճիշտ, ապա նպատակահարմար չէ այն իրականացնել բնակչության մեծ մասի կողմից բացասական կարծիքի պայմաններում: Անհրաժեշտ է նախ հասարակությանը հիմնավոր փաստարկներով համոզել, որ ծրագիրն արդյունավետ է ու վտանգներ չի պարունակում, ապա նոր իրականացնել այն:
Հաշվի առնելով այս մտահոգություններըՀանրային խորհուրդը գտնում էոր նպատակահարմար է.
ա) ծրագրի իրականացումը հետաձգել, մինչև լուրջ գիտական փորձաքննություններ ու հետազոտություններ անցկացվեն:
բ) այնուամենայնիվ բուժիչ նպատակներով արտադրել որոշ քանակությամբ հարստացված ալյուրով հացամթերք` փաթեթավորման մեջ հատուկ պիտակի առկայությամբ, և համապատասխան բացատրական աշխատանք կատարել, որպեսզի թիրախային  խմբերի կողմից այն կիրառվի:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ