25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ստորագրվել է համագործակցության հուշագիր

Մարտի 11-ին Երևանի պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում ստորագրվել է համագործակցության հուշագիր «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) միջև։ Հուշագիրը ստորագրել են ՀԿ համանախագահներ Արա Մինասյանը, Դերենիկ Դումանյանը, Արա Բաբլոյանը, գործադիր տնօրեն Սմբատ Դաղբաշյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը։

Համագործակցության հուշագիրը նպատակ ունի խթանել երիտասարդների մասնակցությունը զարգացման գործընթացներին։ Համագործակցության շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ՝ գիտաժողովներ, սեմինարներ, հանդիպումներ առողջապահության բնագավառի ներկայացուցիչների հետ, առողջապահության զարգացման ծրագրեր և այլն։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, խոսելով հուշագրի ստորագրման անհրաժեշտության մասին, նշել է, որ ՀՀԿ երիտասարդական կառույցը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում սոցիալական, առողջապահական ոլորտներում, ուստի ցանկություն կա այդ ամենն անել ավելի մասնագիտական դաշտում և մասնագետների հետ։ «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն կառույց է, որտեղ հավաքված են այն մարդիկ, որոնք այսօր որոշում են առողջապահական քաղաքականությունը։ Եվ մենք ցանկանում ենք նաև այս համագործակցության միջոցով կապ հաստատել երիտասարդների և ավագ սերնդի ճանաչված բժիշկների հետ»,- նշել է Կարեն Ավագյանը։

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի համանախագահ Արա Բաբլոյանն ուրվագծել է ՀՀԿ ԵԿ-ի հետ համագործակցության եզրերը։ «Մենք այս համագործակցությամբ պետք է կարողանանք ստեղծել այն պայմանները, որոնք պետք է լինեն ամենաանվտանգը և երաշխավորվածը մեր երիտասարդության համար։ Սա է, որ այսօր մեզ ստիպում է կողք կողքի կանգնել, միասին պայքարել մեր ապագայի, մեր իրավունքների, մեր երկրի ու պաշտպանվածության համար»,- ասել է պարոն Բաբլոյանը։

ՀԿ-ի գործադիր տնօրեն Սմբատ Դաղբաշյանը կարևորել է ՀՀԿ ԵԿ հետ համագործակցությունը։ Նա ընդգծել է, որ հնարավոր չէ լուծել առկա խնդիրներն առանց երիտասարդության մասնակցության։ Ուստի անհրաժեշտ է միավորել ուժերն ու հնարավորությունները՝ այդպիսով աջակից լինել երկրի զարգացմանը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ