19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանը կմեկնի Բաքու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլին պատրաստվում է մեկնել Բաքու, որտեղ նա կմասնակցի ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ համաժողովին: Այդ մասին ադրբեջանական զլմ-ներին տեղեկացրել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունին:

Նա նշել է, որ տեղյակ չէ՝ մինչ այդ Էրդողանը կայցելի Բաքու՝ հետաձված այցի փոխարեն, թե ոչ, սակայնապրիլի 25-27-ը Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ համաժողովին նա ներկա կլինի։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության 5-րդ նիստին մասնակցելու համար Էրդողանը պետք է Բաքու այցելեր փետրվարի 18-ին, սակայն, այն հետաձգվել էր փետրվարի 17-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատճառով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ