18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արոնյանը կմրցի Անիշ Գիրիի հետ

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այսօր՝ մարտի 10-ին մեկնարկում է շախմատային մրցաշար, որին մասնակցում է նաև շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Մրցաշարի բացման արարողությունը կկայանա մարտի 10-ին, իսկ առաջին մրցափուլը կլինի մարտի 11-ին: Գրոսմայստերների առաջին պարտիան կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին:

Լևոն Արոնյանի մրցակիցն առաջին մրցափուլում կլինի Նիդեռլանդները ներկայացնող 21-ամյա Անիշ Գիրին: Մյուս զույգերն են՝ Սերգեյ Կարյակին-Պետեր Սվիդլեր, Հիկարու Նակամուրա-Ֆաբիանու Կարուանա, Վիշի Անանդ-Վեսելին Տոպալով:

Հավակնորդների մրցաշարը, որը  բաղկացած է 14 տուրից, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ