26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԵՄ-ն Թուրքիային 95 մլն եվրո է հատկացրել

Եվրամիությունը Թուրքիային հատկացրել է միգրանտների համար նախատեսված 3 մլրդ եվրոյի առաջին մասը՝ 95 մլն դոլար։ Այն նախատեսված է միգրանտների հումանիտար կարիքները բավարարելու համար, հայտնում է Tass.ru-ն։

Այս մասին հայտնել է միգրացիայի, ներքին գործերով եւ քաղաքացիական հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը` Բրյուսելում Շենգենի վերականգնման ծրագիրը ներկայացնելու ժամանակ:

«Գումարը հատկացվել է միգրանտների հումանիտար կարիքները բավարարելու եւ նրանց երեխաներին կրթության հետ կապված խնդիրները լուծելու համար», -ասել է նա:

Նրա խոսքով` ԵՄ-ը նաեւ հրապարակել է Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմի անցման համար նախապատրաստության գծով հերթական զեկույցը:

Նա ընդգծել է, որ «Եվրոպայում միգրացիոն խնդիրը լուծելու եւ Շենգենը վերականգնելու համար Թուրքիայի հետ ԵՄ համագործակցությունը առանցքային դեր է խաղում, որը հանդիսանում է միգրանտների ժամանման համար հիմնական միջանցքը»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ