19 Փետրվարի, Չորեքշաբթի, 2020
KFC

«Դրանից ադրբեջանցիները նյարդայնանում են, հայերը՝ ուրախանում» /վիդեո/

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող բանաձև:

Նկատենք, որ սա  արդեն հինգերորդ նահանգն է, որն այսպիսի որոշում է ընդունում: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Քաղաքական առումով՝ դրանից ոչ մի բան ակնկալել պետք չէ, քանի որ այս իրադարձությունը քաղաքական կարևորագույն իրադարձություն չէ:  Նանահգները չունեն պաշտոնական գործառույթ հանրապետությունները ճանաչելու համար»:

Արցախի ինքնորոշման խնդրին վերաբերող բոլոր խոսակցությունները, որոնք ընթանում են նման օրգանների շրջանակներում՝ ԱՄՆ-ում կամ Ավստրալիայում, չունեն քաղաքական ուժ:

«Դրանք պարզապես հայտարարություններ են, որոնք կարող են աշխատել պրոպագանդայի ասպարեզում. դա անժխտելի է: Դրանից ադրբեջանցիները նյարդայնանում են, իսկ հայերը՝ ուրախանում», – ընդգծեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ