02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարտի 1-ի երթը մեկնարկել է

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց  ընդդիմադիր 6 ուժերի համատեղ հավաք-երթը՝ ի հիշատակ 2008-ի մարտի 1-ի զոհերի:

Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը հրապարակը բազմամարդ է: Միասնական հավաք-երթի կարգախոսն է «Ընդդեմ պետական ահաբեկչության»:

Հավաք-երթի բացման խոսքով հանդես եկավ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը, որը նշեց, որ այսօր ելույթներ չեն հնչելու՝ կլինի միայն հայտարարություն:

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում:

Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ