26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ապօրինի ծառահատումն անթույլատրելի և դատապարտելի երևույթ է․ Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ մայրաքաղաքում կանաչապատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ զեկուցվել է, որ արդեն իսկ սկսված են նախապատրաստական աշխատանքները:  Մարտի 1-ից կսկսվի ծառերի սանիտարական էտը:

Զեկուցվել է, որ շաբաթ օրն իրականացված ապօրինի ծառահատումների վերաբերյալ  ահազանգի հետ կապված ապօրինի ծառահատում իրականացնելու փաստով կազմվել է համապատասխան ակտ, նաև նախապատրաստվել են գրություններ, որոնք ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության Երևան քաղաքի բնապահպանական պետական տեսչություն, Երևան քաղաքի ոստիկանություն և դատախազություն՝  համապատասխան ընթացք տալու համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն հետամուտ լինել  հարցի վերաբերյալ հետագա զարգացումներին՝ նշելով, որ ապօրինի ծառահատումների հարցում քաղաքապետարանի դիրքորոշումը մշտապես եղել ու լինելու է կոշտ:

«Ոմանց համար կարծես այնքան էլ պարզ ու հստակ չէ, որ ապօրինի ծառահատումն անթույլատրելի և դատապարտելի է: Ընդհանրապես ավելի հաճախակի անդրադարձեք նման երևույթների անթույլատրելիությանն ու ամեն անգամ հիշեցրեք այն պատասխանատվության մասին, որ կկրի ծառն ապօրինի հատողը: Այս հարցում որևէ արդարացում չի կարող լինել: Ըստ այդմ ակնկալում եմ կոշտ և հետևողական պայքար նման երևույթների դեմ: Ինչ վերաբերում է արդեն հատված ծառերին, ապա քայլեր ձեռնարկեք նույն տեղերում նոր ծառեր տնկելու ուղղությամբ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ