26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանին: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև փոխգործակցությունը հնարավորություն կտա լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Արմեն Երիցյանի արդյունավետ աշխատանքը, շնորհավորել նրան՝ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում աշխատանքը շարունակելու համար և մաղթել բեղմնավոր աշխատանք:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է Դավիթ Լոքյանին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություններ: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ նա ամեն ինչ կանի՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար և կնպաստի տարածքային կառավարման խնդիրների լուծմանն ու երկրի զարգացմանը:
Իր հերթին, Արմեն Երիցյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին և վարչապետին վստահության համար և համոզմունք հայտնել, որ Դավիթ Լոքյանը հաջողությամբ կշարունակի ոլորտում արձանագրված ձեռքբերումներն ու ծրագրերը, այդ թվում՝ համայնքների խոշորացման ծրագրի արդյունավետ իրականացումը:
Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին, վարչապետին և ՀՅԴ-ին՝ վստահության համար: Դավիթ Լոքյանը նշել է՝ տեղյակ է, որ նախարարությունն անցել է բավական երկար ու արդյունավետ ճանապարհ, որը ղեկավարել են պրոֆեսիոնալներ և լավագույն հիմքերը դրել երկրի տարածքային զարգացման համար: Միաժամանակ պարոն Լոքյանն ընդգծել է, որ նախարարության պրոֆեսիոնալ աշխատակազմն ունակ է իր վրա շատ ավելի մեծ պատասխանատվություն վերցնել՝ փորձելով լուծում տալ դժվարին խնդիրներին և նշել, որ կառավարության գործունեության ամենակարևոր սկզբունքներից մեկը շարունակականությունն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ