26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վահրամ Բաղդասարյանը դեմ չէ Փոստանջյանի ու Փաշինյանի հետ համագործակցությանը

ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հարցճպատասխանի ընթացքում անդրադարձավ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան քննադատողներին. «Դատարկախոսները պետք է քննադատեն և ասեն, որ սա դատարկախոսություն է: Բայց նոր Սահմանադրության դրույթներից, ինչու՞ չէ նաև Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթից բխող դրույթների իրագործման համար անխուսափելի է համագործակցությունը: Այդ դատարկախոսներն, ինձ թվում է՝ տարիների ընթացքում նրանք էլ պետք է համագործակցեն: Եթե այն ժամանակ համագործակցությունը լինում էր կուլիսներում, հիմա արդեն բացահայտ համագործակցություն պետք է լինի»:
Լրագրողները փորձեցին ճշտել՝ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցո՞ւմ են ՀՀԿ-ականները. «Եղել են դեպքեր, երբ օրենքների հետ կապված մենք համագործակցել ենք: Ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանի նման բանիմաց քաղաքական գործչի հետ ես բանակցություն չվարեմ, կամ Զարուհի Փոստանջյանի հետ», – զարմացած արձագանքեց Վահրամ Բաղդասարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ