26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարդան Այվազյանը` նախարա՞ր

Ազգային ժողովի պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը լրատվամիջոցներից է լսել, որ հնարավոր է իրեն նոր կառավարությունում նախարար նշանակեն: “Կառավարության որդեգրած քաղաքականությունը  ինչ-որ չափով քիչ կամ շատ աշխատում է, կատարում է իր առջեւ դրած պարտականությունը, հստակ ունի թիրախներ, պարզապես մենք ուզում ենք կարճ ժամանակում մեծ արդյունք տեսնել”,-ասաց պատգամավորը:

Հարցին` որտե՞ղ է իրեն տեսնում առաջիկայում` կառավարությունո՞ւմ, թե՞ Ազգային ժողովում, Այվազյանն ասաց, որ երկու մարմիններում աշխատելն էլ իր համար պատասխանատու է: “Եթե որեւէ մեկը կարծում է դրանք  վայելքի տեղեր են… տարբերությունը հենց այդտեղ է որ կա: Գործադիրում էլ եմ ես  շատ աշխատում,  օրենսդիրում էլ”,-ասաց :

Վարդան Այվազյանը նաեւ անդրադարձավ նախընտրական քարոզարշավում ՀՀԿ թեկնածուի “կիքսերին”: Նրա կարծիքով, “նախագահը ինչքան էլ երկրի սիմվոլ լինի, նա էլ մարդ է եւ պետք է ժողովրդական լեզվով խոսի”:

ՀՀԿ-ական պատգամավորի տեսակետը ավելի մանրամասն` տեսանյութում:   

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ