26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե սխալ են հասկացել` խնդրեմ, ով ուզում է, թող գա. Բագրատյանը` Րաֆֆիին

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ”Ազատություն” կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը տեղեկություն չունի այն մասին, որ ՀԱԿ նորաստեղծ կուսակցությունը ”Ազատության” անդամներին ցանկանում է “իրենով անել”:

”Ես այդպիսի տեղեկություն չունեմ, մեկնաբանելու բան չունեմ, այդպիսի տեղեկություն առաջին անգամ ձեզնից եմ լսում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածուն: Նշենք, որ այսօր մամուլում նման լուրեր էին տարածվել:

Բագրատյանից հետաքրքրվեցինք նաև, թե ում հետ է պատրաստ բանավիճել` միայն գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի, թե այլ թեկնածուների հետ ևս: ”Ես երեկ հրավիրել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, գալիս է, թող գա բանավեճի”,-ասաց Բագրատյանը:

Անդրադառնալով Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանի արած այն հայտարարությունը, որ ինքը, Բագրատյանը և Հայրիկյանն ի սկզբանե որոշել են, որ միմյանց հետ բանավիճելու բան չունեն` ասաց.

”Ուրեմն, պայմանավորվածությունը մի կողմ թողնենք, ես չեմ մեկնաբանի այդ խոսքերը, նա ասել էր բանավեճի մասին, ես ասել եմ` եկեք, բանավիճենք”:

”Իհարկե պատրաստ եմ, եղել է մեկ բանավեճ, բայց չեն եկել Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, հիմա բացատրություններ են տալիս, որ սխալ են հասկացել, ճիշտ չեն հասկացել, եթե սխալ են հասկացել` խնդրեմ, ով ուզում է, թող գա բանավիճենք”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ