26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վայ, դու ե՞ս, մեր Րաֆֆի՞ն ես… Րաֆֆին եղբայրների հետ էր /ֆոտո, վիդեո/

”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` փետրվարի 14-ին վաղ առավոտյան այցելեց Կոտայքի մարզի Գառնի գյուղ: Այստեղ թեկնածուն շրջեց փողոցներում, ողջունեց առևտրի կենտրոնների աշխատակիցներին: Հովհաննիսյանին ողջունելու էին եկել մի քանի աշակերտներ:

Թեկնածուն, իմանալով, որ իր դպրոցից եկել են իրեն տեսնելու` ասաց, որ վերադառնան: ”Շատ ուրախ եմ, մեծ հպարտություն եմ զգում, դուք եք հույսը Հայաստանի, և ձեր սերունդը շատ բան պիտի փոխի Հայաստանի ապագայում, երբեք չամաչեք, չամաչեք երազելուց”,-աշակերտներին հորդորեց նա:

Այնուհետ Հովհաննիսյանն այցելեց Գառնիի բնակիչներից մեկի տուն, որտեղ նա ձկներ է բուծում: ”Սա իսկապես պետության մանրակերտն է, թե ինչպես ընտանիքի փոքր բիզնեսը պիտի զարգանա”,-նշեց նախագահի թեկնածուն: Վերջինս հյուրընալվեց նաև իր հայրենակցի` Վազգեն Բաղդասարյանի տանը, ով ներկաներին հյուրասիրեց իր այգու մրգերից, սուրճ և գինի: ”Մեր ժողովրդի, մեր հայրենիքի կենացը” ,- ըմպեցին գինին:

Գյուղից հեռանալիս Հովհաննիսյանը ճանապարհին իջավ մեքենայից և ողջունեց մի կնոջ, ով տեսնելով նրան` բացականչեց. ”Վայ, դու ե՞ս, մեր Րաֆֆին ե՞ս”: 

Նշենք նաև, որ այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին ուղեկցում էին իր եղբայրները` Կարո և Արմեն Հովհաննիսյանները:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ