02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ծեծ, որ չէ՞ր եղել»

Ոստիկանությունը հաստատում է Վարդան Ղուկասյանի ու նրա որդու կողմից  բռնցքամարտի հայտնի մարզչին ու մի քանի այլ գյումրեցիների ծեծի ենթարկելու լուրերը, բայց և միաժամանակ կասկած հայտնում այդ պատմության իսկության առնչությամբ` դեպքի մասին հաղորդագրությւնը վերնագրելով` «Ծեծ, որ չէ՞ր եղել»:

Փետրվարի 11-ին Գյումրիում հերթական միջադեպն էր գրանցվել նախկին քաղաքապետի, նրա որդի Սպարտակ Ղուկասյանի ու նրանց թիկնապահների մասնակցությամբ, տեղեկացնում է «Փաստինֆո»-ն: Ոստիկանությունից հայտնել էին, որ դեպքի մասին պաշտոնական տեղեկատվությունը շուտով կհրապարակվի կայքում:

Նախկինում դատապարտված Սպարտակ Ղ.-ն իր ընկերոջ` 1986 թ. ծնված Պատվական Մ.-ի հետ մահակներով ծեծի են ենթարկել 1979 թ. ծնված Նորայր Ս.-ին և 1979 թ. ծնված Գարիկ Բ.-ին: Այնուհետև նույն օրվա գիշերը Գարիկ Բ.-ն գնացել է Սպարտակ Ղ.-ի հորը` 1961 թ. ծնված Վարդան Ղ.-ին պատկանող, նախկին դատարանի տարածքում գտնվող գրասենյակ, որտեղ կրկին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Վարդան Ղ.-ի թիկնապահները ծեծի են ենթարկել Գարիկ Բ.-ին:

Նույն օրը Վարդան Ղ.-ն Սպարտակ Ղ.-ի հետ ծեծել են 1970 թ. ծնված Արթուր Թ.-ին, իսկ 1982 թ. ծնված Կոլյա Ղ.-ն ծեծի է ենթարկել «Սլաբոտկա» թաղամասի բնակիչներից մեկին:

Ոստիկանությունը նաև հայտնում է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում Պատվական Մ.-ն, Արթուր Թ.-ն, Նորայր Ս.-ն և Գարիկ Բ.-ն բացատրությաններ են տվել, որ փետրվարի 11-ին իրենք որևէ մեկի հետ չեն վիճաբանել, իրենց ոչ ոք չի հարվածել կամ հրել:

Նրանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Վարդան Ղ.-ն և Սպարտակ Ղ.-ն բաց են թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թիկնապահների ինքնությունը պարզելու, նրանց և Կոլյա Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ