26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պուտինի տե՞քստն էր /վիդեո/

Սերժ Սարգսյանի ելույթն ուղերձ էր հանրությանը, քննարկելով նախագահի ծրագրային ելույթը նշել է  ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը: Կուսակցությանն ուղղված էր միայն հետևյալ խոսքը.

«Այո, մենք Սահմանադրություն ենք ընդունել, այո՛, մենք ունենալու ենք նոր քաղաքական ու իշխանական համակարգ, բայց ամենակարևորն այն է, որ մենք ունենք ընթացիկ կառավարման խնդիրներ: Մենք ունենք այժմեական հարցեր և պետք չէ մտածել միայն ընտրությունների մասին, դրա ժամանակը չէ: Բոլոր դեպքերում, երբ շատ են մտածում ընտրությունների մասին և քիչ են մտածում ընթացիկ պարտականությունների մասին, դրանից երկիրը կարող է տուժել»:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ նախագահի ելույթում ավելի շատ ուշադրությունը կենտրոնացրել էր ելույթի  մի շարք լեզվաբանական սայթաքումների վրա:

«Ես կուզեի, որ մեր երկրի նախագահի ճառն ամենալավը լինի, բայց ճառում հռետորական ձեւակերպումները շատ էին, իսկ ծրագրային մտքերը պետք է լինեին ավելի հասցեական եւ հստակ»,-հավելել է  Լարիսա Ալավերդյանը: Թողնելով մի կողմ ելույթի ծրագրային քաղաքական կողմերը, բանախոսները կենտրոնացել են լեզվաոճաբանական հարցերի վրա:

Մանվել Բադեյանը հեգնել է Լարիսա Ալավերդյանի կողմից նախագահի ելույթի լեզվաբանական սայթաքումների վեր հանումը` նշելով, որ  ունենալով ռուսական կրթություն , կարելի է զերծ մնալ նման մասնագիտական գնահատականներից:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ