26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Զոհասեղանին Անդրիասն էր … Հայրիկյանը փրկեց նրան մահից

Ողբերգություն չի, բայց փաստ է, որ  նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դուրս մնաց քարոզարշավի ամենակարեւոր փուլից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց մահափորձի ենթարկված թեկնածուն, որն այդպես էլ ընտրությունները հետաձգելու մասին որոշում չկայացրեց եւ ՍԴ համապատասխան դիմումը մեկ օր անց հետ վերցրեց:

Պարույր Հայրիկյանը նշեց, թե ինքն ընկալվում է հանրության մոտ որպես ‘’կայունության  խորհրդանիշ’’, բայց ՍԴ դիմումը տվեց ու հետ վերցրեց: Նրա խոսքով` ինքը հրապարակավ հայտարարել էր, որ եռօրյա ժամկետում կարող է հետ վերցրնել դիմումը, բայց պարզ դարձավ, որ ըստ օրենքի` դիմումը կարող է հետ վերցնել մեկօրյա ժամկետում:

‘’Քանի որ ահաբեկությունը կատարված է ոչ թե իմ դեմ, այլ ՀՀ ժողովրդավարության դեմ, ես հայտարարել էի, որ չեմ հետաձգելու: Կազմակերպիչների նպատակն ավելի խորն էր,  ոչ թե մեկ երկու շաբաթով հետաձգելը: Ես տեսնում էի, որ մեզ մեր բնականոն  հունից դուրս են հանում անհայտ ուժերը, ինչի մասին խոսել չէի ուզում’’,-հայտարարեց Պարույր Հայրիկյանը ու հավելեց, թե ՍԴ-ից դիմումը հետ վերցնելու պատճառների շարքում մի հանգամանք էլ կար` հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

‘’Ինքը մահվան շեմին է կանգնած’’,-հայտարարեց Հայրիկյանն ու պատմեց, թե ինչպես է Անդրիաս Ղուկասյանին հորդորել միասնական թեկնածուի առկայության դեպքում դուրս գալ հացադուլից, բայց երբ հասկացել է, որ նա հաստատակամ է, որոշել է փրկել Անդրիասի կյանքը:

‘’Ես նպաստում էի, որ մի հայ մարդ հետ կանգնի, բայց քանի որ Անդրիասն ասաց, որ կշարունակի, ես խղճիս վրա ծանրություն զգացի` ես նաեւ զոհասեղանին եմ դնելու Անդրիասին’’,-հայտարարեց Պարույր Հայրիկյանը` հավելելով, թե եթե Ամդրիաս Ղուկասյանը մահանար, տեռորիստ ուժերը կհասնեին իրենց նպատակին:

Ինչ վերաբերվում է իր գործողություններին հանրության գնահատականներին, Պարույր Հայրիկյանը հայտարարեց, թե ով ինչ գնահատական ուզի, թող տա:

Հարցին, թե նախկինում Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, որ եթե միասնական թեկնածուի գաղափարը կյանքի կոչվի, այդ ժամանակ դիմումը ՍԴ-ից հետ կվերցնի, Հայրիկյանը նյարդային արձագանքեց, թե ձեր ինչ գործն է` դիմում եմ, չեմ դիմում, վերցնում եմ, չեմ վերցնում: ‘’Ինչու եք խառնվել իրար’’,-հայտարարեց նա

Դիտարկմանը, թե ՍԴ-ից դիմումը հետ վերցնելուց առաջ հանդիպել է արդյոք Սերժ Սարգսյանի հետ, Հայրիկյանն ասաց, որ գործող նախագահն իրեն տեսակցել է դիմումը տալուց առաջ: ‘’Ինքն իրեն այնքան հարգում է, որ իմանա, որ Հայրիկյանին չի կարող որեւէ բան խնդրել, իսկ Բագրատյանն ինձ ասում էր` դու պարտավոր ես դիմել, Սերժ Սարգսյանն այդ ուղղությամբ ոչինչ չի արել’’,-հայտարարեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ