26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայում հայատյացության ալիք կբարձրանա Հայոց ցեղասպանության 100-ամյակի մոտենալուն զուգընթաց

“Թուրքիայում տեղի ունեցող  վերջին միջադեպերը իրականում  արտահայտում են առկա հայատյացության մթնոլորտը: Սա նույն գաղափարախոսությունն է, որը շարունակվում է երիտթուրքերի օրերից”,-այսպես մեկնաբանեց Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերը ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք, որ Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում դեկտեմբերից սկսած 4 հարձակում է տեղի ունեցել տարեց հայ կանանց դեմ: Արդյունքում դաժանորեն սպանվել է կանանցից մեկը, իսկ երկու կանայք աչքերից մեկից էլ զրկվել են :

Կիրո Մանոյանը նկատում է, որ չնայած Թուրքիայում իշխող կուսակցությունը փորձում է Աթաթուրքի մթնոլորտից ազատվել,բայց շարունակում է նույն քաղաքականությունը: “Իշխող կուսկացության բարձրաստիճան ոչ մի պաշտոնյա  հրապարակավ չի անդրադարձել այս հակահայկական դեպքերին. անդրադարձ եղել է ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների կողմից, որոնք էլ հարձակումները փորձել են ցույց տալ գողության փորձ”:

Բանախոսը նկատում է, որ այս հարցերի հետ կապված Թուրքիայի մարդու իրավունքների Ստամբուլի մասնաճյուղը հրապարակել է հատուկ զեկույց` շեշտելով, որ  հարցի հետաքննությունը կկատարվի հրապարակայնորեն, ինչը տեղի չունեցավ:

Զեկույցում հրապարակվել էր նաև մեկ կետ , որը շատ կարևոր բացահայտում էր,  որ Թուրքիայում չկա ցեղապաշտության դեմ պայքարի օրենք: “Այսինքն` հայ լինելը  կարող են որպես հայհոյանք ընդունել, բայց քրեական պատժի չընթարկվել”:

Կիրո Մանոյանի խոսքով` չնայած Թուրքիայի ոստիկանությունը ինչ որ քայլեր ձեռնարկում է դեպքերը կանխելու ուղղությամբ, բայց երկու օր առաջ Թուրքիայի խանութներից մեկում մի անձ գրություն է թողել, որ սպանություն կատարողը  ինքն է և այն շարունակվելու է:

Հայերի նկատմամբ նման դրսևորումների ավելացումը ըստ Կիրո Մանոյանի` շատերը կապում  են Ցեղասպանության ճանաչման  են 100 ամյակի հետ: “Որքան մոտենում է Ցեղասպանության ճանաչման 100 ամյակը, այնքան շատանալու են հայատյացության դեպքերը: Մենք, իհարկե, չենք ասում, որ սա ամպայման իշխող կուսակցության ծրագին է, բայց որ պատասխանատուն նախ և առաջ իշխանություն է, դա փաստ է”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ