26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծեծել են, թե գլխին սառույց է ընկել. Առավոտ

Թերթը տեղեկացնում է, որ նախօրեին գլխին ստացած վնասվածքներով Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն են տեղափոխել Վարդան Ղուկասյանի ավագ եղբոր` Գեւորգ Ղուկասյանի որդի Նիկոլային: Վերջինիս գլխին, ըստ Գյումրիում շրջանառվող խոսակցությունների, հարվածներ է հասցրել Գյումրիում հայտնի քավոր Հարութի որդին, ով, ի դեպ, մտերիմ է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի հետ:

Սակայն Նիկոլայը ոստիկանությանը տված ցուցմունքում հայտնել է, թե իր գլխին սառույց է ընկել: Նա բժշկական օգնություն ստանալուց հետո անմիջապես դուրս է գրվել հիվանդանոցից: Գյումրու ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում` պարզելու Նիկոլային իրականում հարվածել են, թե գլխին սառցակտոր է ընկել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ