26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մուշեղը նորից հացադուլ է անում

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող՝ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը  կրկին հացադուլ է հայտարարել: Այս մասին  Henaran. am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մխիթարյանի պաշտպանը՝ Մարինե Ֆարմանյանը:

Պաշտպանը տեղեկացրեց, որ Մուշեղ Մխիթարյանը հացադուլի մեջ է հունվարի 29-ից:

«Կալանքի ժամկետը երկարաձգելուց հետո Մուշեղը կրկին անգամ հացադուլ հայտարարեց: Նա չի ընդունում իր մեղքը: Դատակենսաբանական արդյունքները ցույց են տվել, որ նա չի կպել Անիին»,-ընդգծեց պաշտպանը:

Փաստաբանը նշեց, որ դատարանը հունվարի 29-ին երկու ամսով երկարացրել է Մուշեղի  կալանքը: Դատարանը այդ որոշման հիմքում դրել է այն, որ Մուշեղի դեմ վկան ցուցմունք է տվել, նա ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի ընթացքին:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:

Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ):

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ