26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բագրատյանը գուժում է /վիդեո/

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծում է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է մասնակցեն դաշինքով եւ հրավիրել է քաղաքական բոլոր ուժերին միանալ այդ դաշինքին:

«Ազատ Դեմոկրատներ, ՀԱԿ, Ժառանգություն, Նոր Հայաստան, Քաղաքացիական պայմանագիր, Հանրապետություն, ՀՀՇ, եթե մեկին ասել եմ, մոռացել եմ, հազար ներողություն: Եթե այս ուժերը միավորվեն, հաղթում են պառլամենտական ընտրություններում»,- նշել է պատգամավորը:

Իսկ ցուցակի առաջնահերթության հարցը Հրանտ Բագրատյանին միանալու դեպքում վիճակահանությամբ են որոշելու, քարոզարշավի ծախսը կբաշխվի հավասարապես:

Անդրադառնալով ՀՀԿ-ի վարկանիշին՝ նախկին վարչապետն ասաց, թե ՀՀԿ-ն 5 տոկոս ձայն չունի, իսկ Դաշնակցության հետ միասին ավելի քիչ ձայն կստանա: «Մենք այսօր նստած քննարկում ենք, մենք մի տարի է ԵՏՄ-ում ենք, մոտ 100 միլիարդ դրամի ավելացված արժույթի հարկ ենք գանձել ԵՏՄ-ից եկող ապրանքին, որն ապօրինի է: Ձեր միակ հույսը մենք ենք, այս մի քանի ընդդիմադիրները»:

Մանրամասները` տեսանյութում: 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ