02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ում` քանի տոկոս. Gallup-ի երրորդ հարցման արդյունքները

Արմնյուզ լրատվական  հեռուստաալիքի նախաձեռնությամբ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրման ընդգրկուն  ծրագիր, որի նպատակն է բացահայտել  և վերլուծել Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները և կարծիքները, հետևել 2013-ի  Նախագահի ընտրությունների  ընտրական նախասիրությունների դինամիկան: Ծրագիրը իրականացնում են Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys /The Gallup Organization-ը, 2012-ի դեկտեմբերից մինչև 2013-ի փետրվար: 

 

Այս ծրագրի երրորդ համապետական ներկայացուցչական հանրային կարծիքի հարցումն անցկացվել է 2013-ի հունվարի 25-ից փետրվարի 2-ը և ներկայացվեց հանրությանը փետրվարի 9-ին:

 

Այս հարցմանը մասնակցել է համապետական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի 1,017 չափահաս բնակիչ: Հարցազրույցներն անցկացվել են ընտրողի տանը` դեմ առ դեմ

 

Արձագանքների մակարդակը կազմել է 65%, սխալման լուսանցքը չի գերազանցում + /- 3,1%, վստահության մակարդակը` 95%:

 

Երրորդ հարցումը նախատեսված էր սկսել նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկի պահից: Հարցման նպատակն էր չափել գրանցված մասնակիցների ունեցած աջակցության մակարդակը և գնահատել նախընտրական քարոզարշավի մեկնարկի ազդեցությունը: Կարևոր է նշել, որ այս հարցման դաշտային աշխատանքը ավարտվել է փետրվարի 2-ին, հետեվաբար հունվարի 31-ի գիշերը թեկնածուներից մեկի վրա կատարված մահափորձը նշանակալի ազդեցություն չի ունեցել հարցման արդյունքների վրա:    

 

 Gallup-ի ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիշաուսկիենեն նշում է, որ հայ ընտրողները բավական մեծ հետաքրքրություն են ցուցաբերում  գալիք նախագահական ընտրությունների հանդեպ. նրանց  49%-ն ասել է, որ հաստատ ընտրելու է (հունվարի կեսին ունեցած 39%-ի դիմաց), 35%-ը նշել  է, որ “հավանաբար կընտրի” (հունվարի կեսին ունեցած 43%-ի դիմաց):

 

Այնուամենայնիվ պետք է հիշել, որ համապետական հարցման ժամանակ հարցումներն անցկացրել են Հայաստանի միայն այն քաղաքացիների հետ, ովքեր փաստացի գտնվում էին երկրում: Մինչ դեռ ընտրական ցուցակը ներառում է նաև նրանց, ովքեր գտնվում են արտասահմանում: Այսպիսով, բարձր արտագաղթի ցուցանիշ ունեցող երկրներում ինչպիսին է Հայաստանը, ընտրությունների մասնակցությունը սովորաբար ցածր է լինում, քան այն թվերը, որ ցույց են տալիս համապետական հարցումները (արտագաղքածների պարագայում): 

 

Այսպիսով, ընտրությունների օրը մասնակցության սպասվող մակարդակի գնահատման մոդելը կառուցելիս, հաշվի առնելով տարբեր գործոններ, քարոզարշավի այս փուլում սպասվող մասնակիցների թիվը կազմում է մոտ 66% .

 

Պաշտոնական քարոզարշավի առաջին շաբաթվա վերջին հարցված ընտրողների մեծամասնությունը աջակցում էին գործող նախագահի վերընտրվելուն. ընտրողների 69%-ը ասել են, որ քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին (3%-ով ավելի, քան հունվար ամսին էր):

 

Հարցված ընտրողների 11%-ը ասել են, որ քվեարկելու են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, 5%-ը` Պարույր Հայրիկյանի օգտին, 5%-ը` Հրանտ Բագրատյանի, 1 %-ը` ԱնդրեասՂուկասյանին:

 

Ա. Հարությունյանին, Ա.Մելիքյանին և Վ.Սեդրակյանին աջակցում էին  ավելի քիչ, քան 1% յուրաքանչյուրի օգտին: Միևնույն ժամանակ, հարցվածների 9%-ը  դեռ չեն որոշել, որ թեկնածուին աջակցել (հունվարի կեսին ունեցած 16%-ի դիմաց): 

 

Երրորդ հարցումը նաև հաստատեց նախորդ` հունվարի կեսի հարցման արդյունքները` ընտրություններին մասնակցելու համար սեփական թեկնածու առաջադրելով, թե ՀՀԿ-ն  և թե “Ժառանգությունը” ավելացրել են սեփական աջակիցների բազան, իսկ “Բարգավաճ Հայաստանը” կորցրել է ընտրազանգվածի որոշակի աջակցությունը` այս ընտրություններում սեփական թեկնածու չունենալու պատճառով: Փետրվարի սկզբին մեծ կուսակցությունների աջակցությունը մնացել էր նույնը, ինչ հունվարի կեսին:

 

ՀՍԱ նախագահ, դոկտոր Գևորգ Պողոսյանը նշեց, որ ընտրողների մեծամասնությունը, որոնք աջակցում են Ս.Սարգսյանին և Ռ. Հովհաննիսյանին, հաստատուն են իրենց որոշման մեջ, մինչդեռ այլ թեկնածուներից երեքից մեկը կամ երկուսից մեկը դեռ որոշում են, թե որ թեկնածուին ընտրել:

 

Երրորդ հարցումը հաստատեց, որ Հայաստանի քաղաքացիների համար հեռուստատեսությունը մնացել է քաղաքական տեղեկատվության ամենակարևոր աղբյուրը, որին հաջորդում է “բանավոր խոսքը” և ինտերնետը: Ինտերնետը հատկապես կարևոր է քաղաքի երիտասարդ ընտրողների համար: Քարոզարշավի մեկնարկի պահից գովազդային վահանակների և հուշաթերթիկների ազդեծությունը մեծացել էր նախընտրական ժամանակաշրջանի հետ համեմատ:

 

Արմնյուզ հեռուստաընկերությունը իրականացնում է այս ծրագիրը  Baltic Surveys /The Gallup Organization-ի և ՀՍԱ-ի հետ համատեղ, քանի որ Gallup-ը համաշխարհային հեղինակավոր և ճանաչված ընկերություն է, և Հայաստանում աշխատելու հարցում Baltic Surveys/The Gallup Organization-ն ամենափորձառուն է,  որը Հայաստանում 2005-ից մինչև այսօր ՀՍԱ-ի հետ իրականացրել է 1 ծրագիր: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ