26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ շահ ունի Նաիրա Զոհրաբյանը. սպանության մեջ մեղադրվողի պաշտպանի արձագանքը /վիդեո/

«Ինձ համար զարմանալի է, որ եթե դատաքննությունը նոր է սկսվում անձի մոտ ինչպես կարող է հստակ ձևավորված համոզմունք  լինի, որ հանցագործություն է կատարված կամ սպանություն է կատարված: Սա առաջինը, երկրորդը չեմ բացառում, որ Նաիրա Զոհրաբյանը ազգակցական կամ այլ կապերի մեջ լինի Հայկազ Բարսեղյանի հետ և այդ շահերից էլ ելնելով նման հայտարարություն անի», – լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այսօր՝ փետրվարի 4-ին Ավան և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, ասաց փաստաբան Արա Զաքարյանը:

Հիշեցնենք, որ շարունակվում է Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի   կուրսանտ, դաժանաբար սպանված Հայկազ Բարսեղյանի գործով դատավարությունը:

Մահացած կուրսանտի հարազատներին սատարելու համար դատարան եկած քաղաքական գործիչը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ցինիզմ է համարում այս գործը ինքնասպանության վերագրելուն միտված ցանկացած հայտարարություն:

Նշենք, որ Արա Զաքարյանը հանդիսանում է համածառայակցին սպանելու մեջ մեղադրվող Գնել Թևոսյանի շահերի պաշտպանը:

Հիշեցնենք, հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի 4 համածառայակցի: Նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Դեպքից հետո հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Մանրամասները՝ տեսանյութում

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ