26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անդրիաս Ղուկասյանը հացադուլից հետո շարժո՞ւմ է սկսելու /ֆոտո/

Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը լավ է, արյան ճնշումը իննսուն/հիսուն է, խոնավ եղանակը չի խանգարում հացադուլի դիմած նախագահի թեկնածուին: Նա հաստատակամ է շարունակել հացադուլը:

Այս մասին Henaran.am-ին ասաց Անդրիաս Ղուկասյանի շտաբի համակարգող  Արմեն Գրիգորյանը: ‘’Նա իրականում գիտեր, որ հնարավոր է նման իրավիճակ ստեղծվել, այդ իսկ պատճառով նրան ոչինչ չի խանգարի’’,-նշեց նա:

Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Անդրիաս Ղուկասյանը քաղաքական որոշում է կայացրել եւ ինքն անձամբ գիտակցել է, որ հացադուլը կարող է վնասել իր առողջությանը: Նրա խոսքով, այս ամենից ելնելով, ավելորդ անգամ նրան հացադուլը դադարեցնելու  հորդորներն անիմաստ են եւ իրենք զերծ են մնում նման կոչից:

Անդրիաս Ղուկասյանի շտաբի համակարգողից հետաքրքրվեցինք, եթե անգամ մինչեւ ընտրությունների օրը` փետրվարի տասնութը թեկնածուն շարունակի հացադուլը, իր առաքելությունն այդ դեպքում ավարտվա՞ծ կհամարի, թե՞ կշարունակի պայքարը:

Արմեն Գրիգորյանը Henaran.am-ին ասաց, որ Անդրիաս Ղուկասյանը կշարունակի իր պայքարը այլ մեթոդներով. ‘’Քննարկվել է այդ հարցը, կոնկրետ այս պահին չգիտենք, թե ինչ մեթոդներ կլինեն, բայց հնարավոր տարբերակներից մեկը շարժումն է’’: Շտաբի համակարգողը չբացառեց ընտրությունների ավարտից հետո թեկնածուի մասնակցությամբ հետընտրական ակցիաների հնարավորությունը:

Ինչ վերաբերվում է կոնկրետ հացադուլի արդյունքին, մեր զրուցակիցն ասաց, որ հիմնական ձեռքբերումն այն է, որ առաջադրված քաղաքական խնդիրն օրակարգ է բերվել եւ ողջ ընտրությունների ընթացքում այն պահվում է օրակարգում: Ղուկասյանի շտաբի համակարգողը հույս հայտնեց, որ իրենց կհաջողվի առաջադրված նպատակն ընտրություններից հետո հասցնել ‘’տրամաբանական ավարտին’’:

Ի դեպ, մեր այցելության պահին Անդրիաս Ղուկասյանին տեսակցելու  էին եկել ICES-ի դիտորդները, որոնց հետ թեկնածուն զրուցում էր:

Հիշեցնենք, որ քարոզարշավի մեկնարկի օրը հունվարի քսանմեկին նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլ սկսեց ‘’Ոչ շինծու ընտրություններին’’ կարգախոսով, որը չնայած բժիշկների հորդորներին` անհապաղ տեղափոխվել հիվանդանոց, շարունակում է առայսօր:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ