19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մտահոգիչ արդյունքներ /վիդեո/

103,1 տոկոս. նախորդ տարի Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է հենց այսքան: Նման արդյունք արձանագրելու համար օգտագործվել են անհրաժեշտ բոլոր ռեսուրսները: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքով վտանգ պարունակող արտաքին բացասական ազդակները հաղթահարված են:

Արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն եւ ծառայությունների ոլորտ. տնտեսության ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են նշված ճյուղերը: Մտահոգիչ արդյունքներով տարին առանձնացել է առեւտրի ոլորտի համար, որը կապված է Ռուսաստանից Հայաստան ուղղված տրանսֆերների ծավալի կրճատման հետ: Դրանք նվազել են մոտ 50 տոկոսով: Փոխարենը նախորդ տարին նպաստավոր է եղել օտարերկրյա ներդրումների առումով:

2015 թվականին 6,4 տոկոսով նվազել է ներքին առեւտրի շրջանառությունը: Մոտ մեկ տոկոսով էլ անկում է արձանագրվել զբոսաշրջության ոլորտում: Խոսելով ՓՄՁ-ների գործունեության մասին, նախարարը նշեց, որ ոլորտը կառավարության ուշադրության կենտրոնում է:

Ի դեպ, Կարեն Ճշմարիտյանին լրագրողները քաղաքական հարցեր էլ են ուղղել` ինչպիսի հարաբերություններ ունի կառավարության ղեկավարի` Հովիկ Աբրահամյանի հետ, արդյոք իրականության հետ աղերս ունեն իր պաշտոնանկության մասին լուրերը: Պատասխանները կարճ են եղել` խոսակցությունները չեմ մեկնաբանում: Վարչապետի հետ Ճշմարիտյանի հարաբերություններն իր խոսքով` աշխատանքային են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ