27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ի՞նչ կապ ունի՝ հորդ ես շատ սիրում, թե մորդ … »

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր երկուսի վերաբերյալ» վարկային համաձայնագրի քննարկմանը իր արտահերթ ելույթում  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց , որ  ընդդիմադիր գործիչները դուրս են հանում հարցի քննարկումը սահմանագծից:

«Որևէ մեկը էության մասին չի խոսում, խոսում են, թե վարկ վերցնելը վատ բան է, հետո ասում են, թե սա վնասում է մարզերի համաչափ զարգացմանը, որ իրենք իբր թե մարզերի իրավունքների պաշտպան են ու մարզերում որ վիճակը վատ է, մայրաքաղաքն է մեղավոր»:

Շարմազանովը նկատեց , որ չի կարելի բաժանումներ անել և ասել՝ ալավերդցի, երևանցի, գյումրեցի:

«Ես Ալավերդուց եմ, բայց այո, Հայաստանի աչքի լույսը մայրաքաղաք Երևանն է: Չի կարելի հակադրել Երևանի ծրագրերը մարզային ծրագրերի հետ»,:

Կարևորելով մայրաքաղաքի դերը, որպես կապող օղակի Շարմազանովը փաստեց.

«Ի՞նչ կապ ունի՝ հորդ ես շատ սիրում, թե մորդ: Էս մանկական պրիմիտիվ բանի հետևից ենք ընկե՞լ: Գուցե բավարար չեն մարզային ծրագրերը, եկեք դրանից խոսենք, բայց չհակադրենք: Այնպես չէ, որ մարզերում որևէ ծրագիր չի արվել»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով կառավարության կողմից անընդհատ վերցվող վարկերի խնդրին՝  Էդուարդ Շարմազանովը  ասաց. «Ո՞վ կարող է վարկ վերցնել: Եթե պետությանը վարկ են տալիս, դա խոսում է պետության վստահության բարձր մակարդակի մասին: Սա ես չեմ ասել, Չերչիլն է ասել, ով, կարծում եմ, արևմտասեր իմ բարեկամների համար լուրջ հեղինակություն է: Այս ամբիոնը պրիմիտիվ քննարկումների առարկա մի դարձրեք: Չի կարելի այդպես խոսել, այս ինչ պրիմիտիվ, գավառական խոսակցություն է: Հիմա ի՞նչ՝ Երևանի գազը, լույսը անջատենք, փողը էկոնոմիա անենք, տանենք տանք մարզերի՞ն: Բերեք մտածենք, թե ինչպես մարզերը զարգացնենք, բայց չհակադրենք Երևանն ու մարզերը»:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ