25 Փետրվարի, Երեքշաբթի, 2020
KFC

Ահա թե ինչու ճապոնուհիները չեն գիրանում

foto

Գեր ճապոնուհի դժվար է պատկերացնել։ Պատճառն այն է, որ նրանց մեջ շատ քչերն են, որ գեր են։ Ահա թե որոնք են ճապոնուհիների նիհարության գաղտնիքները։

Սննդակարգը

Ճապոնուհիները հիմնականում ուտում են ձուկ, ծովամթերք, մրգեր, բրինձ եւ կանաչ թեյ։ Նրանց սննդակարգից բացակայում են բարձր կալորիականություն ունեցող ու վնասակար մթերքները։ Ուտում են խաշած բրոկոլի, իսկ քաղցրի փոխարեն միրգ են օգտագործում։

Ճիշտ են պատրաստում

Ճապոնական բոլոր կերակրատեսակները թեթեւամարս են՝ շնորհիվ պատրաստման եղանակի։ Նրանք իրենց ուտելիքները պատրաստելիս շոգեխաշում են կամ կրակի վրա խորովում, բայց երբեք չեն տապակում։

Թարմ սնունդ

Ճապոնացիները բացառապես թարմ սնունդ են օգտագործում։

Քիչ չափաբաժին

Ճապոնական էթիկետը պարտադրում է քիչ չափաբաժնով ուտել եւ փոքրիկ կտորները բավական երկար ծամել՝ ուտելուց առաջ։

Ոչ մի հաց

Ճապոնացիները հացաբուլկեղեն չեն օգտագործում, նրանք հացի փոխարեն բրինձ են օգտագործում։

Նախաճաշ

Ճապոնացիները նախաճաշը պարտադիր արարողակարգ են համարում եւ երբեք, ոչ մի պարագայում այն բաց չեն թողնում։

Ոչ մի քաղցրեղեն

Ճապոնիայում կարելի է ասել՝ քաղցրեղեն բացարձակ չի վաճառվում, քանի որ այստեղ ընդունված չէ դրանք ուտել։ Եթե անգամ վաճառվում են, ապա հազվադեպ ու անչափ փոքրիկ չափաբաժիններով։

Ֆիզիկական ակտիվություն

Ճապոնիայում ամենօրյա մարզանքները եւս պարտադիր են։ Այստեղ հաճախ հրաժարվում են մեքենաներից ու հեծանիվներով շրջում։

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ