02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախագահի թեկնածուների անվտանգությունը ձախողած մարմինն ի՞նչ հույսեր է ներշնչում. Նիկոլը` ԱԱԾ պետի տեղակալին

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը անում է ամեն ինչ, որպեսզի նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործը շտապ բացահայտվի։  Այս մասին այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԱԱԾ առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը:

”Պետական ծառայողական գաղտնիքի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ԱԺ ՀԱԿ խմաբկցության  պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օրակարգից դուրս հարց ուղղեց Ռոմիկ Հարությունյանին, գործի ընթացքի վերաբերյալ` նշելով, թե  հանրությունը որևէ տեղեկություն չունի գործի հետաքննության ընթացքի մասին:

‘’Արդյո՞ք ԱԱԾ–ն կարող է երաշխավորել, որ ի վերջո մահափորձը կբացահայտվի’’,–հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան ԱԱԾ պետի առաջին տեղակալը հայտարարեց, որ ԱԱԾ-ն ամեն ինչ անում է, որ գործը շուտ բացահայտվի:

 ‘’’Ամբողջ խնդիրն այն է, որ հայտնի է, որ տաք հետքերով հանցագործությունը բացահայտելը շատ ավելի հեշտ է, քան ոչ այդքան տաք հետքերով: Ես կարծում եմ, որ ժամանակի հարցում հանրության մեջ խորանում է մտահոգությունները, որ դա դառնալու է հերթական չբացահայտված հանցագործությունը, որը ավելի է ծանրացնելու Հայաստանում առկա ծանր մթնոլորտը,-չգոհանալով պատասխանից, առարկեց Նիկոլ Փաշինյանը` շարունակելով,- խնդիրը հետևյալն է, որ Դուք ասացիք մեկ պարզ նախասադություն, բայց հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, թե նախագահի թեկնածուների անվտանգությունը ձախողած պետական մարմինը որքանով գոնե հաջողության հույսեր կներշնչի հանցագործությունը բացահայտելու համար’’։ 

Ռոմիկ Հարությունյանը կրկնեց. “Մի անգամ էլ եմ ասում, որ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այդ ոճրագործությունը արագ բացահայտվի”։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ