20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աշոտյանի հարցը լուծվեց. Հրապարակ

«Մինչև երեկ անհայտ էր, թե արդյոք ԿԳ նախարարի պորտֆելը կտան ՀՅԴ-ին, որը երկու ոտքը դրած մեկ կոշիկի մեջ, պահանջում էր այն, ընդհուպ պատրաստ ին երկու պորտֆել՝ սոցապնախարարության և Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնը զիջել, միայն թե ԿԳՆ-ն տան իրենց։ Ըստ որոշ լուրերի, քննարկվում Էր երկու թեկնածություն՝ Լևոն Մկրտչյան, Աղվան Վարդանյան։ Ասում Էին, թե Սերժ Սարգսյանն առաջին օրերին մերժել Է այդ տարբերակը։

Սակայն Աշոտյանի «հեռանալուն» կողմ է Հովիկ Աբրահամյանը, որն իր նախարարներից մեծ մասի հետ վատ հարաբերություններ ունի՝ անգամ Գագիկ Բեգլարյանի։ Այնուհանդերձ, երեկ ավելի վստահ էին պնդում, որ Արմեն Աշոտյանը կմնա իր պաշտոնին, իսկ ՀՅԴ-ին կտան երկու այլ նախարարություններ։ Ամենայն հավանականությամբ, էկոնոմիկայի և տարածքային կառավարմանը, որը կանջատվի արտակարգ իրավիճակներից։

Պորտֆելակիրներն էլ թերևս կլինեն Դավիթ Լոքյանն ու Արծվիկ Մինասյանը, առաջինին՝ տարածքային կառավարման, երկրորդին՝ Էկոնոմիկայի նախարարությունը։ Չնայած ՀՅԴ-ում քննարկվում Է նաև ԵՏՄ նախկին նախարար, այժմ գործազուրկ Արա Նռանյանին կառավարություն մտցնելու հարցը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ