26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Հրաչիկ Սիմոնյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Հրաչիկ Սիմոնյանի մահվան կապակցությամբ:

«Սրտի խոր ցավով տեղեկացա  հայտնի պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Հրաչիկ Սիմոնյանի մահվան մասին:

Նա գիտության մշակ էր այդ բառի ամենաբարձր իմաստով: Նշանակալից է Հրաչիկ Սիմոնյանի ներդրումը հայրենական  պատմագիտության մեջ եւ հատկապես հայագիտական հետազոտությունների ոլորտում:

Վաստակաշատ գիտնականի եւ հայրենասեր մտավորականի մահը մեծ կորուստ է մեր ողջ ժողովրդի համար:

Անկեղծորեն ցավակցում եմ Հրաչիկ Սիմոնյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ